Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության՝ ավելի վաղ հնչեցրած տեղեկատվությունն այն մասին, որ Լիբերիայում 42 օրվա ըհնթացքում չի գրանցվել Էբոլա տենդով վարակվելու որևէ դեպք:

 

 

Փաստացի, դա նշանակում է, որ երկրում համաճարակը, որտեղ վարակի առաջին դեպքը գրանցվել էր ավելի քան մեկ տարի առաջ, ավարտվել է:

 

 

Հիվանդությունը, որը Գվինեայից տարածվել էր աֆրիկյան այլ երկրներ, խլել է ավելի քան 11 հազար մարդու կյանք: Վարակման դեպքեր նախկինի պես գրանցվում են Սիերա-Լեոնեում ու Գվինեայում: