Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի տարածման նոր համակարգչային մոդելը, որն ստեղծել են ամերիկացի ծրագրավորողներն ու բժիշկները, այս վիրուսի համաճարակի ավարտ Է կանխատեսում 2015 թվականի հունիսին, եթե Լիբերիայի իշխանությունները շարունակեն բարելավել առողջապահության համակարգի աշխատանքը եւ ավելացնեն հոսպիտալացման համար նախատեսված տեղեր ի թիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է PLoS Biology հանդեսում հրապարակված հոդվածում:

 

«Սույն կանխատեսումն այն բանի միանգամայն իրական գնահատումն Է, որ կարող Է տեղի ունենալ, բայց դա արդեն իսկ կանխորոշված արդյունք չԷ: Այժմ մենք պետք Է պահպանենք զգոնության նույնքան բարձր մակարդակը, ինչպես եւ նախորդ ամիսներին, եւ շարժվենք առաջ (հիվանդության դեմ պայքարի գործում)՝ առավելագույնս հնարավոր արագությամբ»,- պատմում Է հոդվածի հեղինակներից մեկը՝ Ջոն Դրեյքն Ատլանտայի (ԱՄՆ) Ջորջիայի նահանգի համալսարանից:

 

ՌԻԱ Նովոստին նշում Է, որ Դրեյքը եւ նրա գործընկերները Սիեռա Լեոնեում, Գվինեայում եւ Լիբերիայում Էբոլայի համաճարակի սկսվելու պահից փորձում են կանխատեսել, թե վիրուսն ինչպես կտարածվի Արեւմտյան Աֆրիկայում, որքան զոհեր կլինեն եւ երբ կնվազի նրանց թիվը: Սկզբնապես Դրեյքի խումբը հիմնվում Էր անցյալ տարիներին վարակի բռնկումների վերաբերյալ տվյալների վրա, սակայն հիվանդության տարածման համեմատ նրանք սկսել են օգտագործել այդ երկրներում վարակված եւ մահացած բնակիչների թվի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությունը: