Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հերթական սկանդալային գրառումն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

«Հայ ժողովրդի դավաճանն անուն ու ազգանուն ունի, որն սկսվում ու ավարտվում է «ն» տառով»,-գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Այնուհետև նա վերահրապարակել է տելեգրամյան իր ալիքում հետևորդներից մեկի՝ իր գրառման արձագանքը։

«Դե, ես և դու միշտ գիտեինք, որ Փաշինյանը լեշ է»,-գրել է հետևորդը:

«Տանել չեմ կարողանում այս անզոր զայրույթը, երբ անգամ չեմ ուզում կրկնել՝ «իսկ ես ձեզ ամենասկզբից էի ասում» արտահայտությունը, - ավելի ուշ մեկ այլ գրառում է արել Սիմոնյանը։