«Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում  հրապարակել է հոր լուսանկարները՝ նրան «իսկական հայ կազակ» անվանելով։

 

 

 

 

«Ձախից պատկերված մորուքավոր տղամարդը՝ իսկական հայ կազակ Սիմոն Սարկիսովիչ Սիմոնյանն է։ Իմ հայրը»,- ընկերների հետ պատկերված հոր լուսանկարը մակագրել է Մարգարիտա Սիմոնյանը։ 

 

Похожее изображение

 

Սիմոն Սարկիսովիչ Սիմոնյանը ծնվել է Սվերդլովսկում, նրա ծնողները պատերազմից հետո Կրասնոդար տեղափոխվելու որոշում են կայացրել։ Այնտեղ Սիմոնյանը ծանոթացել է ապագա կնոջ հետ, նրանք ամուսնացել են, եւ ծնվել են երկու դուստրերը՝ Մարգարիտան եւ Ալիսան։ Այժմ Մարգարիտայի մայրն ապրում է Քեոսայան-Սիմոնյան ընտանիքի հետ նույն բնակարանում, իսկ հայրը մնացել է Կրասնոդարում, ուր իրեն շատ լավ է զգում։