RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:
Սիմոնյանը նշել է, որ ԱՄՆ-ն ավելի քան հարյուր տարի չէր ճանաչում իր ժողովրդի ցեղասպանությունը: «Չէր ճանաչում ակնհայտը: Չէր ճանաչում ճշմարտությունը: Չէր ճանաչում մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: Հիանալի իմանալով, որ նա՝ այդ ողբերգությունը, եղել է »,- ընդգծել է Սիմոնյանը:
Նա հավելել է, որ չճանաչելու պատճառը աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է եղել: Բայց երբ այդ կոնյունկտուրան փոխվեց, Վաշինգտոնը ստիպված էր ճանաչել ամեն ինչ: ԱՄՆ-ը հանդես չի եկել հանուն պատմական արդարության, իսկ արված հայտարարությունը պետք է դիտարկել որպես «ողորմություն»:
Սիմոնյանը կարծում է, որ ամերիկյան ղեկավարության իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ երեւում է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքից։ «Որտե՞ղ էիր, Ամերիկա, այս աշնանը: Թեկուզ հոնքդ շարժե՞լ ես»,- հարցնում է լրագրողը: Սիմոնյանը հավելել է, որ, ըստ էության, չկա ԱՄՆ-ի որեւէ վերաբերմունք հայերի նկատմամբ' ոչ լավ, ոչ վատ:
Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները «վերամբարձ են»,- գրել է Սիմոնյանը: Ցեղասպանության այս ճանաչումը հետագայում կարող է կարեւոր դեր ունենալ: «Բայց հայերը պարզապես փոքր զենք են ԱՄՆ-ի համար: Զենքերից մեկը: Որը կարելի է հարյուր տարի պահել պահեստում, եւ կարելի է հանել անհրաժեշտ պահին»,- նկարագրել է նա ամերիկացի քաղաքական գործիչների մոտեցումը:
Սիմոնյանը հավելել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը աղոթում է իր նախնիների հոգիների հանգստության համար: Իսկ ահա Բայդենը դրա հետ ոչ մի կապ չունի:
Նաև նաև հավելել է «Ահա Ղրիմը ճանաչեք' կխոսենք: Եթե դուք արդարության կողմնակից եք»