Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները, որոնք փակ էին կամ դժվարանցանելի փետրվարի 9-11-ը' եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, այսօր կեսօրվա դրությամբ արդեն բաց եւ անցանելի են բոլոր ուղղություններոում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչ ության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, փետրվարի 12-ի կեսօրվա դրությամբ' ամբողջությամբ անցանելի են դարձել նախօրեին փակված Մաքենիս-Ախպրաձոր եւ Մարտունի-Գետափ եւ դժվարանցանելի վիճակում գտնվող Վարդենիս-Այրք, Վարդենիս-Նորաբակ ճանապարհները: Անցած գիշեր եւ այսօր ցերեկը տեղացած ձյունը գետնի մակերեսին ծածկույթ չի առաջացրել:
Խոսրով Խլղաթյան