ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 13-ին' ժամը 09.26-ին, ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ճանապարհին առաջացել է ճաք, որը իրենից վտանգ է ներկայացնում: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ Մ6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի մոտ 8-րդ կմ-ում' ավտոճանապարհին, առկա են 2 քմ մակերեսով մինչև 4 մ երկարությամբ և 1 սմ լայնությամբ ճաքեր, որոնք ներկա պահին իրենցից վտանգ չեն ներկայացնում: