Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13։38-ին, ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի երկրորդ թունելի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ թունելում, բախվել են Iveco մակնիշի բեռնատարը և Renault (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1983 թ.) մակնիշի ավտոմեքենան. թունելը երկկողմանի փակ է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Renault մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Թ. Մ.-ն (ծնված 1978 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Թ. Մ.-ինը՝ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են Renault մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։