Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:
Մայիսի 16-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, միջպետական նշանակության (Մ6) Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհի 58-րդ կմ-ում (Հաղպատի խաչմերուկ) տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով անապարհը երկկողմանի փակվել էր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 16-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մեծածավալ աշխատանքների արդյունքում (Մ6) Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում (Հաղպատի
խաչմերուկ) երթևեկությունը միակողմանի վերականգնվել է:
Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: