Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, քարաթափման հետևանքով միակողմանի փակված ՀՀ Լոռու մարզի Ծաղկաշատ-Ալավերդի մարզային նշանակությանավտոճանապարհի երթևեկությունը «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից տարված աշխատանքների շնորհիվ վերականգնվել է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: