Դավթաշենի կամրջով երթևեկությունը ժամը 11։20-ի դրությամբ վերականգնվել է, այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 20-ին ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:

Ըստ նախնական տվյալների՝ բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած: