Հանրապետական Հ-30 ավտոճանապարհի Ճամբարակ-Դիլիջան հատվածում (30-րդ կմ)' Խաչարձան գյուղի մոտակայքում տեղի ունեցած քարաթափման վայրում մայիսի 19-ին' ժամը 02.25-ին, ավարտվել են պայթեցման աշխատանքները: Պայթեցման եղանակով վնասազերծվել են ժայռի վրա քարաթափման ենթակա վտանգավոր ժայռաբեկորները, ինչպես նաև մանրացվել ճանապարհահատվածի խոշոր քարերը:

 

Ժամը 04.16-ին Դիլիջանի և Իջևանի ՃՇՇ-ի աշխատակիցներն ավարտել են ճանապարհի մաքրման աշխատանքներ. վերականգնվել է երթևեկությունը:

 

Դեպքի վայրում են գտնվել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, ՄՓՎ պետ փ/ծ փ/գ-տ Վաղինակ Հովսեփյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ա. Արշակյանը, մարզպետարանի տրանսպորտի վարչության պետ Ա. Սարգսյանը և «Դիլիջան ՃՇՇ» պետ Մանթաշյանը:

 

Մայիսի 18-ին,' ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ ինժեներասակրավորական խումբը' պայթեցնողներով, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և «Դիլիջան ՃՇՇ»-ի աշխատակիցները:

 

Պարզվել է, որ հանրապետական Հ-30 ավտոճանապարհի Ճամբարակ - Դիլիջան հատվածում (30-րդ կմ)' Խաչարձան գյուղի մոտակայքում, ավտոճանապարհի հարակից ժայռից մոտ 150 մ բարձրությունից պոկվել է մոտ 15 քար (առկա է քարաթափման վտանգ) և ամբողջո վին փակել երթևեկությունը (ամենամեծը 1,5մ×10մ×2.7մ չափերի): Հրշեջ-փրկարարները և ՃՈ աշխատակիցները սահմանազատել են ճանապարհահատվածը:

 

Ժամը 18.35-ին քարաթափման վտանգը վերացնելու, ճանապարհահատվածը բացելու, այն երթևեկության համար անվտանգ դարձնելու, պայթեցումներով ուղեկցվող բարդագույն աշխատանքները ղեկավարելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ուղիղ հեռուստակապ է հաստատվել սահմանազատված ճանապարհահատվածի և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև: Կատարվող աշխատանքները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում էին: