ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 4-ին' ժամը 04.18-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում («Ծակ քարի» մոտակայք), տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

 

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում (10-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում (5&ti mes;17մ): Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են երթևեկությանը խոչընդոտող քարերը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

 

Հունիսի 4-ի ժամը 08.00-ի դրությամբ դեպքի վայր են ժամանել «Գորիսի» ՃՇՇ աշխատակիցները: Ավտոճանապարհի մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունը վերականգնվել է: