Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, միջպետական նշանակության (Մ6) Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհի 58-րդ կմ-ում (Հաղպատի խաչմերուկ) տեղի է ունեցել քարաթափում:
Ճանապարհը երկկողմանի փակվել է:
Այս պահին Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքները:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: