Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 26,620-րդ կմ-ում հոկտեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած մայր ջրագծի վթարի պատճառով զգալի վնասվել է ճանապարհի հողային պաստառը, այդ թվում՝ պատվածքը, հարակից կամուրջը, քանդվել է ճանապարհին կից գտնվող հենապատը, ինչի հետևանքով միջպետական ճանապարհը որոշ ժամանակով փակվել էր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համապատասխան կազմակերպությունների կողմից ջրագծի վթարը վերացնելուց հետո ճանապարհի շինարարությունն իրականացնող «Ճանապարհ» կազմակերպության աշխատակիցները կատարել են ճանապարհի ժամանակավոր հետլիցք, որից հետո հնարավոր է եղել վերականգնել ավտոճանապարհի երթևեկությունը։
Վթարի հետևանքները գնահատելու և դրանք վերացնելու համար կատարվում է մասնագիտական ուսումնասիրություն: