Այսօր կառավարության հերթական նիստում հաստատվեց՝ այս տարի սկսել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի» իրականացման աշխատանքները, որոնք իրականացվելու ենք Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերից ներգրավելիք բանկային միջոցներով:

 

Ծրագրով նախատեսվում է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000- կմ90+191 հատվածի (ՀՀ Լոռու մարզ' կմ 0+000- կմ 76+900 և ՀՀ Տավուշի մարզ' կմ 76+900 – կմ 90+191) երթևեկելի մասի լայնացման, ինչպես նաև որոշակի հատվածներում ճանապարհի ծրագծի փոփոխման աշխատանքներ:

 

Սույն որոշման ընդունման նպատակն է կասեցնել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը և հողհատկացման գործընթացը: