Տարեց մուսուլմանուհին նախատել Է իր գյուղը զավթած՝ «Իսլամական պետության» մարտիկներին՝ նրանց համար հատվածներ մեջբերելով Ղուրանից եւ վստահություն հայտնելով, որ ահաբեկիչներն անիծված են, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին: Ծեր կինը դարձել Է Համացանցի աստղը, երբ համապատասխան տեսագրությո ւնը հրապարակվել Է այնտեղ:

 

Ինչպես տեղեկացնում Է հրատարակությունը, գործողությունը տեղի Է ունեցել Սիրիայում, քանի որ կինը հիշատակում Է երկրի նախագահ Բաշար Ասադին:

 

Ծայրահեղականների հետ կնոջ խոսակցությունն սկսվում Է այն բանից, որ նա նրանց անվանում Է դեւեր եւ հորդորում Է «դառնալ Ալլահին»: Պառավը մարտիկների կատարած սպանությունները համարում Է «խարամ», այսինքն՝ մեղք, եւ հայտարարում Է, որ նրանց բոլոր գործողություններն Էլ «Աստծուց» չեն: Նրա կարծիքով՝ ո՛չ ահաբեկիչները, ո՛չ Էլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «չեն հաղթի», քանի որ օգտագործում են բռնի մեթոդներ:

 

«Դուք սպանում եք միմյանց, Էշերի նման»,- հայտարարել Է մահմեդականուհին:

 

Կնոջ մենախոսության ընթացքում «Իսլամական պետության» մարտիկները բազմիցս փորձում են կանգնեցնել նրան՝ հայտնելով, որ «իրենք այդ ամենը լսելու ժամանակ չունեն»: Իսլամիստները նաեւ փորձել են վախեցնել նրան՝ գոչելով ԻՊ-ի նշանաբանը («Մենք ձեզ մոտ ենք եկել պատերազմո՜վ»): Սակայն կնոջ վրա դա տպավորություն չի գործել, եւ նա շարունակել Է նախատինք թափել նրանց գլխին:

 

Տարեց կնոջ հետագա ճակատագիրն անհայտ Է:

 

Ինչպես նշել Է The Daily Mirror-ը, այս տեսագրությունը մատչելի Է դարձել այն բանց հետո, երբ ԱՄՆ-ի զինված ուժերը ռմբակոծել են «Իսլամական պետության» կողմից վերահսկվող մի քանի օբյեկտներ: Տեսագրությունը դիտածներից շատերը, այդ թվում՝ իսլամի հետեւորդները, հիացել են կնոջ համարձակությամբ եւ հույս են հայտնել, որ նա ողջ Է մնացել իր արարքից հետո: