Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Այն ալ Արաբ կամ Կոբանի քրդական քաղաքի շրջակայքում բախումներ են ընթանում «Իսլամական պետության» և քրդական ուժերի միջև: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ պայքարն ընթանում է քաղաքից հարավ և հարավ-արևելք, մի քանի 100 մետր հեռավորության վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայքարն ահաբեկիչների դեմ շարունակվում է նաև արևմտյան կողմում: Մեծ թվով բնակիչներ ստիպված հեռացել են այնտեղից:
Մտավախություն կա, որ «Իսլամական պետությունը» կարող է ամեն րոպե հարձակվել քաղաքի վրա: ԻԼԻՊ-ը մեկ շաբաթվա ընթացքում հսկողություն է հաստատել Այն ալ Արաբի մոտ գտնվող ավելի քան 60 գյուղերի վրա: Ավելի քան 150 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻԼԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտ նվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել Իդլիբի Ջաբալ Զաուիա շրջանում, որոնիցի 11-ը լիբիացիներ են եղել:
Դամասկոսի գյուղերում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել: Բանակը կանխել է զինյալների մուտքը Հոմսի Աբու ալ Ալաա գյուղ: Տեղի ունեցած բախումների ժամանակ տանսյակ զինյալների են սպանվել և վիրավորվել: