Ճապոնիայի Hitachi High Technologies ընկերությունը հայտարարել Է, որ ստեղծել Է նոր սարք՝ երջանկության չափիչ, որի շնորհիվ ղեկավարությունը կկարողանա իմանալ, թե աշխատանքից որքանով են գոհ աշխատակիցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին հաղորդել են Տոկիոյի զանգվածային լրատվամիջոցները:

 

Վարկային քարտի չափերով սարքը հանդերձված Է սենսորներով, որոնք ցույց են տալիս, թե այդ պահին ինչ Է անում նա, ով այն կրում Է. նստած Է, կանգնած, տպում Է, թե գլխով Է անում:

 

Այդ ամենից բացի, սենսորները ձայնագրում Է, թե այդ պահին ով ում հետ Է խոսում, եւ սարքը գնահատում Է աշխատակիցների ամբողջ խմբի վիճակը:

 

Hitachi-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենց մտահղացումն այն Է, որ գործատուներն ստանան ընկերությունն ավելի երջանիկ դարձնելու միջոց՝ ընդսմին բարձրացնելով աշխատանքի արտադրողականությունը:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, նորույթը Ճապոնիայում վաճառքի կհանվի այս տարվա ապրիլին եւ տարեկան կնստի 100 հազար իեն (840 դոլար):