Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 13-ին հեռախոսազրույցում քննարկել են Մինսկում կայացած «Նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքները և հավանական են համարել նույն ձևաչափով շարունակել բանակցությունները Աստանայում կայանալիք առաջիկա հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հաղորդո ւմ է ՏԱՍՍ-ը' հղում անելով Ղազախստանի Նախագահի մամուլի ծառայությանը:

 

 

«Մերկելն ընդգծել է Ղազախստանի Նախագահի' Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նրա ջանքերը և խնդրել շարունակել այդ նշանակալի աշխատանքը' ընդգծելով Աստանայում «Նորմանդական քառյակի» բանակցությունները շարունակելու հավանականությունը»,- գրված է հաղորդագրության մեջ:

 

 

Գերմանական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հույս են հայտնել շարունակել Ուկրաինայում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված բոլոր կողմերի գործադրած ջանքերը: