ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է միանալ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող «նորմանդական քառյակի» աշխատանքին, եթե ստանա համապատասխան հրավեր, տեղեկացնում է Корреспондент-ը:
Այդ մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը: Նա նշել է, որ Օբաման հեռախոսով շփվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև «նորմանդական քառյակի» մյուս պետությունների' Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ:
«Ինձ թվում է' Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաշալի կատարում են դրված խնդիրը»,- նշել է դեսպանը:
Տեֆտը նշել է, որ չունի անմիջական տեղեկություն անձամբ Օբամայից, սակայն կարծիք է հայտնել, որ նախագահը դրական կգնահատեր իր մասնակցությունը: