Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանն ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Իտալիայի գյուղատնտեսության, սննդի, անտառային և զբոսաշրջության հարցերով նախարարության դիվանագիտական խորհրդական Ջովաննի Ումբերտո Դե Վիտոյի (Giovanni Umberto De Vito) հետ։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Դեսպանը նշել է, որ գյուղատնտեսությունը Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ոլորտ է, և Իտալիան՝ որպես այդ ոլորտում առաջատար երկրներից, կարող է իր արժեքավոր փորձը փոխանցել Հայաստանին։ Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները