Ռուսաստանն ապագայում կարող է կրկին միանալ «Մեծ ութնյակին»՝ չնայած Կանադայի հակառակ դիրքորոշմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է CBC հեռուստաալիքը:
«Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, սակայն եթե Միացյալ Նահանգներն ասեն, որ Ռուսաստանը պետք է վերադառնա «Մեծ ութնյակ», ապա Կանադայի վարչապետը կփոխի իր դիրքորոշումը»,- մեջբերել է հեռուստաալիքը Պուտինին:
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման պատրաստակամության մասին: