Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այն որ երեկ Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցից հետո Լաչինի ճանապարհը չբացվեց, կարող է վկայել մի բանի մասին, որ Բաքուն Մոսկվային դեմ ա տվել հայկական կողմի ստանձնած, սակայն այդպես էլ ի կատար չածած ինչ-ինչ պարտավորությունները։
Իլխամ Ալիեւը ինչքան էլ եթերում մաչո խաղա, ինքը բավականին զգուշավոր գործիչ է, որ առանց լուրջ փաստարկի եւ խաղաքարտի փորձի քաղաքականապես ապտակել Պուտինին:
Հիմա մնում է հայկական կողմը ի դեմս Նիկոլի անկեղծ այս ազգին ասեն, թե իրենք այս ինչ պարտավորություններ են ստանձնել նոյեմբերի 9-10 գիշերը, որը Բաքվին թույլ ա տալիս չեզոքացնելու Մոսկվայի խոսքը...»: