ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պատրաստվում մայիսին այցելել Մոսկվա՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Թեֆթին:

 

«Ես ոչինչ այդ մասին չեմ լսել: Որքանով ես գիտեմ ոչ մի մտադրություն չկա»,- ասել է դեսպանը: