Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ռուսաստան, հայտնում է Russia Today-ը՝ նկատելով, որ սա երկրի ղեկավարի պաշտոնում նրա առաջին օտարերկրյա այցն է:
«Վնուկովո» օդանավակայանում Տոկաևին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ՌԴ պետարարողակարգի վարչության պետ Իգոր Բոգդաշևը, ՌԴ-ում Ղազախստանի դեսպան Իմանղալի Տասմագամբետովը:
Տոկաևը Մոսկվայում բանակցելու է Վլադիմիր Պուտինի հետ: