Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներն այցելել են Մոսկվա, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարող եմ նաև ասել և հաստատել, որ Պաղեստինի համապատասխան շարժման ներկայացուցիչները այցով գտնվում են Մոսկվայում, իսկ շփումների հետ կապված՝ մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասել է նա։
Ինչպես ավելի ուշ ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկը ժամանել է Մոսկվա։