Ադրբեջանի օմբուդսմենին կից Խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են հայ ռազմագերիների ժամանակավոր պահման վայրերից մեկը։ Այս մասին հայտնում են օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունից, գրում է Turan-ը։
Ըստ պարբերականի՝ այցի նպատակն է եղել հետաքննել հայ ռազմագերիների պահման պայմանները։ Հրապարակումը պնդում է, որ ռազմագերիները «հնարավորություն ունեն հեռախոսազրույց վարելու, գրագրելու, ընտանիքի անդամների հետ կապ պահպանելու, տեղեկատվության (հեռուստատեսություն, հրապարակումներ) հասանելիություն, բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորություն» և այլն։