Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ սահմանախախտ Արսեն Բաղդասարյանին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այցելությունը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին:

 

ԿԽՄԿ աշխատակիցների միջնորդությամբ' Բաղդասարյանն ու նրա ընտանքիը փոխանակվել են տեղեկություններով:

 

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը, 2014 թվականի դեկտեմբերին հաղորդել էին, որ գերեվարել են Արսեն Էդուարդի Բաղդասարյանին: Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարել է, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ,ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

 

Ադրբեջանական դատարանը մայիսի 5-ին հայ սահմանախախտին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

 

Ծանր հանցագործությունները քննող Գյանջայի դատարանը հայ սահմանախախտ Արսեն Բաղադասրյանին դատել է որպես դիվերսանտ: