Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեւարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակությունից:
Այլ մանրամասներ կոմիտեից չհաղորդեցին:
Նշենք, որ միչ այս պահը կոմիտեի ներկայացուցիչները չէին տեսակցել զինծառայողին:
19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել էր օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, եւ որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները քարոզչություն որակեց։ Նրա կարծիքով՝ զինծառայողը տեղանքում մոլորվել է։