Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունվարի 13-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,- հայտնել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։

 

 

«Համաձայն իր առաքելության' ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

 

 

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին։