ԵԱՀԿ գործող նախագահ Բուջար Օսմանին Լաչինի միջանցք է ուղարկել իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։

«Ես կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ երթևեկության իմ կոչը, զուգահեռ պետք է բացվեն այլ երթուղիներ, գերակայեն հումանիտար ասպեկտները»,- գրել է Օսմանին։

Օսմանին այս որոշումը կայացրել է անցյալ շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներից հետո։