Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ մայիսի 14-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը, գրում է APA-ն։

Ինչպես հայտնի է, նախօրեին ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում հյուրընկալել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: