ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերին: «Մենք հաջողություններ ենք մաղթում Դիդյե Բուրկհալտերին Ադրբեջան, Վրաստան և Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ»,-հանդիպումից հետո թվիթերյան իր էջում գրել է Ուորլիքը:

 

ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջանային այցը տեղի կունենա հունիսի սկզբին: