Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի Արևմտյան շրջանի անդամները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, ում հետ քննարկել են իրենց տեսակետերն ու սպասումները' կապված Արցախի ապագայի հետ: Հանդիպման ժամանակ ԱՄՆ Հայ դատի հանձնաժողո վի Արևմտյան շրջանի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց մի շարք հիմնական մտահոգություններն ու հայ համայնքի միասնական դիրքորոշումն այն բանի հետ կապված, որ ղարաբաղյան հիմնախնդրի արդար կարգավորումն իր մեջ ներառի ոչ պակաս, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության լիակատար ու ամբողջական միջազգային ճանաչումը:

 

ԱՄՆ Հայ դատի գրասենյակի Արևմտյան շրջանի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել բանակցային գոչծընթացին Արցախի մասնակցությանը, որը կարող է նպաստել խնդրի արդարացի ու ընդգրկուն լուծմանը: Մինսկի խմբի ԱՄՆ համանախագհի հետ քննարկվել են նաև Արցախի օդանավակայանի ու թռիչքներ իրականացնելու անհնարինության, ինչպես նաև պատմությունը վերաշարադրելու Ադրբեջանի շարունակվող փորձերի հարցերը:

 

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն արտահայտել են իրենց ակնկալիքներն ԱՄՆ կառավարությունից' քննդատել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շաբաթական շուրջ 300 խախտումները: Վերջում նրանք խոսել են Բաքվից շարունակվող ռազմական հռետորաբանության մասին, որին ԱՄՆ-ն շարունակում է լռությամբ պատասխանել' թույլ տալով Ադրբեջանին ու դրա ղեկավարներին Արցախի մասին խոսելիս կիրառել ռազմաշունչ ու սպառնալից արտահայտութուններ: Ի պատասխան այս ամենի' Ջեյմս Ուորլիքը իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին' իբրև ակտիվ միջնորդ ղարաբաղյան հա կամարտության կարգավորման հարցում, և նշել է, որ հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստող բանաձև գտնելու խնդրին:

 

ՄԽ ԱՄՆ համանախագահը հանդիպումներ է ունեցել նաև տարբեր հայկական կառույցների ներկայացուցիչների ու հայ երիտասարդների հետ: