Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է բրիտանահայ համայնքային խորհրդի ղեկավարությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հակոբյանը ներկայացրել է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսական զարգացման հեռանկարները։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Սփյուռք կապերի սերտացման, հայապահպանությանն առնչվող, ինչպես նաև համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, համատեղ նախագծեր։ Քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները։
Այցի ընթացքում Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Լոնդոնի հայկական շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների տնօրենների ու ուսուցչական կազմի հետ:
Սփյուռքի նախարարը հանդիպել է նաեւ Ռամկավար Ազատական Կուսակցության մարմնի ու «Թեքեյան» մշակութային միության ղեկավարության հետ։
Հայ բարեգործական ընդհանուր միության Մեծ Բրիտանիայի վարչության անդամների հետ հանդիպմանն էլ քննարկվել է առողջապահության բնագավառում հնարավոր փոխգործակցությունը։