Հոկտեմբերի 5-ին Զապորոժիեի հայ համայնքը հյուրընկալել է Դնեպրի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Նաիրա Թութունջյանը:
«Այսօր Զապորոժիեի հայ համայնք էին հյուրընկալել Դնեպրի հայ համայնքից ավելի քան ութսուն ներկայացուցիչներ։
Օրն անցավ շատ հագեցած ու հետաքրքիր։
Միջոցառումը սկսվեց ուսուցիչների և երեխաների օրհնության կարգով։
Գեղեցիկ և հայրենասիրական շնչով հագեցած ելույթ ունեցան <> կրթամշակութային կենտրոնի սաները,այնուհետև` Զապորոժիեի << Նարեկ>> հայկական դպրոցի աշակերտները։
Ուսուցիչների կողմից մշակվեց հետագա երկկողմանի համագործակցության ծրագիր։
Այնուհետև գեղեցիկ անակընկալներ և շնորհավորանքներ էր սպասվում բոլոր ուսուցիչներին` իրենց տոնի կապակցությամբ։
Օրն ավարտվեց հայկական ավանդական հյուրասիրությամբ,երգ ու պարով։
Աշխարհի որ անկյունում էլ որ լինենք, կարողանանք հայ մնալ ու պահպանել մեր ազգայինը»։