Զապորոժցիները նշում են Ուկրաինայի անկախության և Ուկրաինայի պետական դրոշի օրը, որը ամեն տարի նշվում է օգոստոսի 23-24-ին: Զապորոժիեի հայ համայնքը և Ուկրաինայի տարբեր հատվածներից ( Կիև, Չերկասի, Դնեպր, Կեմենցկ, Դոնեցկ) այստեղ հավաքված հայ երիտասարդները ի պատիվ Ուկրաինայի անկախության  և Պետական դրոշի օրվա՝ Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղակայել են ուկրաինական՝ 26 մետր երկարությամբ դրոշը: Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահ՝ Արտաշես Սարգսյանն էլ շնորհավորական խոսքեր է հղել տոների կապակցությամբ. «Զապորոժիեի մարզի հայկական համայնքի անունից շնորհավորում ենք Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ: Ուկրաինացի յուրաքանչյուր ընտանիքի մաղթում ենք սեր, լիություն, ամենայն բարիք և ամենակարևորը՝  խաղաղ երկինք գլխավերևում»-, գրել է Արտաշես Սարգսյանը:

Տոնակատարությունները շարունակվել են Սոբորնի պողոտայում, որտեղ երիտասարդները անցորդներին են բաժանել Ուկրաինայի պետական դրոշներ: Այսպիսի յուրահատուկ կերպով էլ հայ երիտասարդները շնորհավորել են ուկրաինացիներին՝ Ուկրաինայի անկախության և Պետական դրոշի օրվա առթիվ: