Պոլսո Հայոց պատրիարքարանը, պատրիարքի և հոգաբարձուների խորհրդի ընտրությունների հետ կապված, դիմել է հայ համայնքի ներկայացուցիչներին:
Այս մասին նշվում է Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում:
«Ինչպես հայտնի է, պատրիարքի և հոգաբարձուների խորհրդի ընտրություններին քվեարկող ընտրողների ցուցակը արդեն երկար ժամանակ է, ցավոք, չի թարմացվել»,- ասված է հայտարարության մեջ:
Պատրիարքարանը նշել է, որ միայն ցուցակների թարմացմամբ հնարավոր կլինի անցկացնել առողջ ընտրություններ և ապահովել ընտրողների մասնակցության բարձր մակարդակ:
«Այս փուլում, երբ պատրաստվում ենք 85-րդ պատրիարքական ընտրություններին, խնդրում ենք հանուն մեր հասարակության և հայ եկեղեցու ապագայի անձնագրերով ներկայանալ ձեր թաղամասերի եկեղեցիներ և գրանցվել ընտրելու համար»: