ՀՅԴ անդամ, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցերին՝ ընտրություններին մասնակցելո՞ւ է, ընդգրկվա՞ծ է կուսակցության ցուցակում, ասաց՝ ակտիվորեն մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

 

«Մեր կուսացությունը միայնակ է մասնակցելու ընտրություններին: Ես, որպես ՀՅԴ ԳՄ անդամ՝ բնականաբար, իմ պատրաստակամությունը և վճռականությունը հայտնել եմ և ակտիվորեն մասնակցելու եմ: Առաջադրվելու եմ ոչ միայն համամասնական, այլև ռեյտինգայն ցուցակով՝ Արմավիրի մարզում: Որպես պատախանատու կուսակցական՝ ես պետք է իմ ամբողջ ներուժը ներդնեմ, որպեսզի իմ կուսակցության ստեղծած ծրագրերը շարունակեն իրականացվել»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը: