Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի վարչապետի տեղակալ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Ալիևը նշել է Դաչիչի՝ որպես ԵԱՀԿ նախագահ Բաքու այցի կարևորությունը:
Դաչիչն իր հերթին նշել է, որ Սերբիայի նախագահը կմասնակցի Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի բացման արարողությանը:
Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ-Ադրբեջան համագործակցության հեռանկարները, Ադրբեջանի և Սերբիայի միջև կապերի երկկողմանի զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում' քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մարդասիրական և այլն: Նաև կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: