Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին;

Դեսպանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի հետ շրջել է հուշահամալիրի տարածքում:

 

Մարությանը Բելոցերկովսկուն ներկայացրել է 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկի, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի պատմությունները:

Իսրայելը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Կնեսետում այդ հարցով եղել են քննարկումներ:

Երևանում տեղի կունենա ընդունելություն՝ Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկին: