Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԱԱԾ ՍԶ-ում տեղի է ունեցել ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվության հանդիսավոր արարողությունը: