Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը նախատեսում է 2016 թվականի մարտի 25-ին պատվիրակությամբ այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ սահմանապահ զինվորներին հանդիպելու նպատակով:
Այցի ընթացքում նախատեսվում է զինվորներին տանել գրականություն (գեղարվեստական, զինծառայողի իրավունքների և պարտականություններին վերաբերող մասնագիտական գրականություն և իրավական ակտեր և այլն):
Գրականությամբ օժանդակելու ցանկության դեպքում, խնդրում ենք մինչև 2016 թվականի մարտի 20-ը ներառյալ՝ համապատասխան գրքերը փոխանցել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազկմին (հասցե՝ ք. Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ):