«Հայաստանից մեկնած ավտոշարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտքին, մինչդեռ Ադրբեջանը չի իրականացնում Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտադրող վճիռը` ապահովելու անարգել մուտքը: Բացի այդ, Բաքվից հնչել են անմարդկային և ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»,- Թվիթերի իր էջում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ կից հրապարակելով կայանված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենաների լուսանկարները:

Ինչպես հայտնել ենք, Հայաստանն Արցախ է ուղարկել 400 տոննա հումանիտար օգնություն։