Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած` բենզինի ողբերգական պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ են՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Դեպի Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական անարգել հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել»,- գրել է Բորելը։