Հայաստանից օրական ավելի քան 2000 փախստական է վերադառնում Լեռնային Ղարաբաղ: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ամեն օր ռուս խաղաղապահների աջակցությամբ ավելի քան 2000 բնակիչ է վերադառնում Լեռնային Ղարաբաղ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տունը մարտական գործողությունների պատճառով»,-նշել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 14-ից ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 17 000 բնակիչ:
Ռուս խաղաղապահներն աջակցում են նաեւ խաղաղ կյանքի վերականգնման հարցում: Խաղաղապահ օպերացիայի մասնակիցներն աջակցություն են ցուցաբերել Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների, ջերմամատակարարման, գազատարի վերականգնման հարցում: