Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, որոնք վերադառնում էին Լեռնային Ղարաբաղում իրենց տներ Հայաստանի Հանրապետությունից, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Այսօր Երեւանից Ստեփանակերտ է ավտոբուսներով տեղափոխվել 470 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի պարեկային ծառայության եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:
Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն քսաներեք դիտակետերում:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց տներ, տրամադրում հումանիտար օգնություն, վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է տեղափոխվել ավելի քան 42 հազար փախստական: