Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանից ավելի քան 1000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«2020 թվականի դեկտեմբերի 1-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների հերթական ավտոբուսներին են ուղեկցել: Այսօր ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1168 մարդ
Ընդհանուր առմամբ, ավելի քան 27 000 փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: