Ռուս գործարար Գերման Ստերլիգովը մտադիր է ֆերմերային տնտեսություն ստեղծել Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին նա հայտնել է «Ռուսական լրատվական ծառայության» հետ զրույցում:

 

Միլիոնատերը նշել է, որ չի պատրաստվում վաճառել իր սլոբոդան Ռուսաստանում. «Հողը չի վաճառվում, ձիերը չեն վաճառվում: Անասունների և սարքավորումների վաճառքի հետ կապված հարկադիր միջոցները պայմանավորված են այն հանգամանքով, որ մենք ստիպված ենք եղել մեկնել արտասահման»,- ասել է Ստերլիգովը:

 

Գործարարը հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան, սակայն չի նշել, թե երբ դա տեղի կունենա:

 

Ստերլիգովը հրատապ է մեկնել է Ռուսաստանից հուլիսի 6-ին՝ վաճառելով սեփականության մի մասը: Միլիոնատիրոջ օգնականը հաղորդել է, որ նա լուրջ խնդիրներ է ունեցել:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանից նրա հեռանալու պատճառներից մեկը համարվում է այն, որ գործարարի անունը շրջանառվում է ազգայնական БОРН (Боевая организация русских националистов)` Ռուս ազգայնականների ռազմական կազմակերպություն խմբավորման դեմ հետաքննության մեջ: